Կարեն Դեմիրճյանի Անվան Մարզահամերգային Համալիր

Համերգասրահներ
Կարևոր է իմանալ
ք․ Երևան Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1

Երևանի ամենամեծ մարզահամերգային համալիրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն է, որը բաղկացած է 2 հիմնական սրահներից՝ սպորտային և համերգային։
Առաջինը եղել է մարզադահլիճը, որը շահագործման է հանձնվել 1983թ-ին։ Մեկ տարի հետո հանդիսավոր կերպով բացվել է նաև երկրորդ դահլիճը։
1985թ-ին տեղի է ունենում դժբախտ պատահար՝ շենքում հրդեհ է բռնկվում, որից հետո այն նորից փակվում է և վերաբացվում է մեկ ու կես տարի հետո։ Համալիրը մշակվել է մի խումբ հայ ճարտարապետների՝ Կ․ Հակոբյանի, Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Հ. Պողոսյանի և Գ. Մուշեղյանի, ինժեներ կոնստրուկտորներ՝ Ի. Ծատուրյանի, Գ. Ազիզյանի, ինժեներ տեխնոլոգ Մ. Ահարոնյանի կողմից։
Տարբերվող ու եզակի տեսք ունի շինությունը, քանի որ համալիրի արտաքին տեսքը հիշեցնում է իր թևերը բացած մեծ թռչուն։ Հիմնական դահլիճն ունի 6000 նստատեղ, որն օգտագործվում է սպորտային միջոցառումների և համերգների համար, ընդլայնվելով այն կարող է ունենալ մինչև 8,800 նստատեղ, համերգային դահլիճը կարող է ունենալ 2,040 տեղ, իսկ մարզասրահն ունի 2000 նստատեղ:

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00

Կոնտակտներ
+374-10-399955
demirchyan-complex.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր